Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Առողջ շուրթեր

Առողջ շուրթեր

Դեմքի բոլոր մասերի նման շուրթերն էլ են ենթարկվում մթնոլորտի ներգործությանը (արև, ցուրտ, քամի, փոշի): Հետևաբար շուրթերը նույնպես խնամք են պահանջում: Պարբերաբար խնամելով` կարելի է երկար պահպանել դրանց ձևն ու թարմությունը: Խնամքը ներառում է զանազան միջոցներ` մերսում և մարզանք:

Շուրթերի մաշկը լինում է չոր ու յուղոտ: Չոր շուրթերին հարկավոր է ձեթ քսել կամ բարձրորակ քսուքներ օգտագործել, հակառակ դեպքում դրանք ճաքճքում են ու քոր գալիս: Այդ շուրթերին նույնիսկ ամենագեղեցիկ երանգով շրթներկը չի նայվում:

Շուրթերի մարզանք

- Շուրթերն առաջ ձգեք ու կիսաբաց արեք ձկան նման, ապա փակեք բերանն ու ելման դիրք վերադարձրեք: Վարժությունը կատարեք 10-20 անգամ:

- Ներքին ծնոտը մեկ աջ, մեկ էլ ձախ շարժեք` կրկին 10-20 անգամ:

- Լեզուն դուրս գցեք հնարավորինս շատ ու 2-3 րոպե այդպես պահեք: Ապա հետ քաշեք ու հանգստացեք 1-2 րոպե, կրկնեք 5 անգամ:

Վարժություններ

- Շուրթերն առաջ ձգեք ու փչեք թեթևակի, ասես կրակ եք հանգցնում կամ էլ բմբուլ փչում. կրկնեք 30-40 անգամ:

- Ներս շնչեք ու այտերը փքեք, ապա արտաշնչեք սկզբում դանդաղ ու աստիճանաբար, ապա` մերթ ընդ մերթ. կրկնել 10-20 անգամ:

- Բազմիցս հերթականությամբ արտաբերեք Ա,Ի,Օ,Ու հնչյունները, ընդ որում, վարժության վերջում փքեք այտերը, ապա ուժեղ սեղմած շուրթերից օդն արտաշնչեք այնպես, որ դրանք տատանվեն. կրկնեք 10-15 անգամ:

- Օդն ուժեղ դուրս փչեք 6 վայրկյան: Թուլացեք, բացեք բերանը:

- Ամեն օր սուլեք: Դա, իհարկե, տեղին է կատարել տանը կամ բնության մեջ, սակայն ոչ հասարակական վայրերում:

Շուրթերի մերսում

- Լավ արյունաշրջանառություն ապահովելու համար (դա կօգնի պահպանելու բնական վարդագույնը) հարկավոր է շուրթերը մերսել շրջանաձև շարժումներով` առավոտյան ու երեկոյան, ատամի չոր խոզանակով կամ խավավոր սրբիչով: Շուրթերի կարմիր երիզը պահպանելու համար ատամները մաքրելիս հարկավոր է խոզանակով «հարվածներ» տեղալ շուրթերին: Դա ատամները մաքրելու սովորության նման լավ է կատարել ամեն օր:

- Նույն նպատակով մատների տպտպացնող հարվածներով մերսեք շուրթերը, ինչից հետո յուղոտ քսուք քսեք ու թողեք 10 րոպե:

Շուրթերի դիմակներ

- Շուրթերի մաշկը հարթեցնում ու թարմություն են հաղորդում կաթնաշոռի ու քիչ քանակությամբ սերուցքի դիմակները: Բավարար է այդ խառնուրդի մեկ թեյի գդալը: Այն տարածում են շուրթերին ու 10 րոպեից մաքրում:

- Որպեսզի շուրթերը չճաքճքեն ու բնական գույն ունենան, վարունգի կամ գազարի, մեղրի, թթվասերի ու կաթնաշոռի խառնուրդ քսեք: 15 րոպեից հետո շուրթերին ձեթ քսեք:Կամ` 1 թեյի գդալ քերած խնձորը, կարագը խառնեք, 15-30 րոպե դրեք շուրթերին. սա ոչ միայն փափկեցնում է շուրթերը, այլև բուժում առաջացած ճաքերը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ